Մտածում են մեծերը
Ֆրանսուա դե Լարոշֆուկո (սեպտեմբերի 15, 1613 - մարտի 17, 1680)
Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։
.................................................................................................................................................................................
Ամենահասարակ կրքոտ մարդը համոզում է ավելի լավ, քան ամենապերճախոսը, որը զուրկ է կրքից։
.................................................................................................................................................................................
Արդարև ազնիվ մարդիկ նրանք են, ովքեր հիանալի գիտակցում են իրենց թերությունները և բացահայտ խոստովանում դրանք։
.................................................................................................................................................................................
Դրվատանքի է արժանի միայն նրա բարությունը, ով բարի է` ունենալով բավականաչափ հնարավորություններ չար լինելու համար։
.................................................................................................................................................................................
Մեզ միշտ դուր են գալիս նրանք, ովքեր հիանում են մեզնով, իսկ նրանք, ովքեր մեզ հիացնում են, դուր են գալիս ոչ միշտ։
.................................................................................................................................................................................
Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ։
.................................................................................................................................................................................
Չարն էլ հերոսներ ունի` բարու նման։
.................................................................................................................................................................................
Ամենասովորական, բայց կրքով համակված մարդն ավելի լավ կարող է համոզել, քան ճառի մեջ` ամենահմուտ, բայց անկիրք մարդը։
.................................................................................................................................................................................
Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։
.................................................................................................................................................................................
Բարոյական կայունությունը հաջողությունների ժամանակ ավելի կարևոր է, քան ձախորդությունների։
.................................................................................................................................................................................
Եթե մեծ արվեստ է պահանջվում, որպեսզի ժամանակին արտահայտվես, ապա ոչ պակաս արվեստ է` որ ժամանակին լռես։
.................................................................................................................................................................................
Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ նրա, որ դրանք թույլ են։
.................................................................................................................................................................................
Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
.................................................................................................................................................................................
Խանդի զգացմունքի մեջ ավելի շատ ինքնասիրություն կա, քան սեր։
.................................................................................................................................................................................
Կան դրվատալից հանդիմանություններ, ինչպես որ կան մերկացնող դրվատանքներ։
.................................................................................................................................................................................
Մարդու մասին պետք է դատել ոչ թե նրա բարձր հատկանիշներով, այլ նրանով, թե ինչպես է նա դրանք օգտագործում։
.................................................................................................................................................................................
Մեծ գործերում անհրաժեշտ է ոչ այնքան պայմաններ ստեղծել, որքան կարողանալ օգտագործել այն, ինչ առկա է։
.................................................................................................................................................................................
Միայն մեծ մարդիկ կարող են ունենալ մեծ թերություններ։
.................................................................................................................................................................................
Նա, ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների, խիստ մոլորության մեջ է, բայց ավելի շատ է մոլորվում նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն։
.................................................................................................................................................................................
Շահախնդրությունը խոսում է բոլոր լեզուներով ու խաղում ուզած դերը, այդ թվում և անշահախնդրության դերը։
.................................................................................................................................................................................
Ոչինչ այնպես չի շռայլվում, ինչպես խորհուրդները։
.................................................................................................................................................................................
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
.................................................................................................................................................................................
Քամին մարում է մոմը, սակայն բորբոքում է խարույկը։
16.09.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ